Friday, February 12, 2016

Welcome to my Blogger

Քիմիա

Ֆիզիկա

կեսաբանություն

Պատմություն

Աշխարհագրություն

                                   Արդյունաբերության   ճյուղերը                                                       

1.    Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի:
Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղեր: Հին ճյուղեր են, օրինակ` մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիան:

22.  Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

Արդյունաբերությունը ազգային տնտեսության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության
արտադրության առաջատար ճյուղն է: Արդյունաբերության բաժինը համաշխարհային
տնտեսության կառուցվածքում ամենամեծն է (60%): Արդյունաբերության բաժինը նշված
միջինից շատ ցածր է զարգացող և հատկապես ցածր է Աֆրիկայի զարգացող երկրներում:

   3.Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Երկրի արդյունաբերական զարգացման մակարդակի գնահատման համար առավել
բնութագրական է արդյունաբերության ընդհանուր արտադրանքի մեջ մշակող
արդյունաբերության ճյուղերի բաժինը: Մշակող արդյունաբերության
բաժինը շատ մեծ է զարգացած երկրներում, իսկ արդյունահանող արդյունաբերության բաժինը`ընդհակառակը, մեծ է զարգացող երկրներում (բացառությամբ հանքային ռեսուրսներով արտակարգ հարուստ` զարգացած որոշ երկրների, օրինակ` Ավստրալիայի ու Կանադայի):
                                                             

                                                                  Վրաստան


·  Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք` Սև ծովի արևելյան գտնվելու շնորհիվ:  Երկրի աշխահարհագրական դիրքը նպաստավոր է նաև պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրներից միջև: Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը Մեծ եկամուտ է ստանում: Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի մյուս երկրների հետ:  


·  Գնահատեք հայ-վրացական հարաբերություն՛ները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:
12 րդ դարում Դավիթ 2 րդ թագավորը վտարեց թուրքերին և երկերում վերականգենց անկախությունը: Այդ ժամանակ էլ Վրաստանը տնտեսական և քաղաքական առավելագույն հզորության է հասել: Նույն ժամանակ էլ ուժեղացել է հայ-վրացական համագործակցությունն ու զինակցությունը, երբ ստեղծվեց Զաքարյանների հայկական պետությունը: 1801 թվականից Վրաստանը եղել է Ռուսաստանի կազմում: 1918 թվական Վրաստանը նորից ձեռք բերեց անկախություն սակայն երկրում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո 1922 թվական մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ: 1991 թվական ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանը կրկին անկախություն ձեռք բերեց, դարձավ ՄԱԿ-ի անդամ:







Welcome to my Blogger